Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտանգա հանդիպում անցկացրեց չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դեմ : Ակումբն առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Երկու րոպե անց հաշիվը կրկնապատկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ ընդմիջումից հետո Մխիթարյանը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: