Կառավարությունը նախատեսել է 30 մլն դրամ տրամադրել ԿԸՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսել է 30 մլն դրամ տրամադրել ԿԸՀ-ին: Այդ գումարը տրվելու է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ եւ ետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս աշխատանքները կատարելու համար ԿԸՀ-ն դեռ պետք է համապատասխան ընկերության հետ պայմանագիր կնքի: Իսկ մինչ այդ նկատենք` ՀՀ նոր ընտրական օրենսգրքի պահանջներով ընտրողների ինքնության ստուգումը իրականացվելու է համապատասխան տեխնիկական սարքավորումների միջոցով: Իսկ սարքերը մոտավորապես 5000 հատ են:




Լրահոս