Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.90C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C