![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/203278_src.jpg)
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կդասավանդի Յեյլի համալսարանում:
Նա կստանձնի իր պարտավորությունները հաջորդ ակադեմիական տարում, փոխանցում է Associated Press-ը:
Նրա դասախոսությունների թեման նվիրված կլինի գլոբալ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ ավտորիտարիզմին, ծայրահեղականությանը և կլիմայի փոփոխությանը:
Համալսարանի ղեկավարությունը հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի «նոր քաղաքական մոտեցումներ մշակել»:
Քերին սովորել է Յեյլի համալսարանում 1962-1966թթ. և ստացել արվեստի բակալավրի աստիճան: