Մարմարիկ գյուղում տուն է փլուզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 170 քմ)՝ մասամբ (մոտ 70 քմ):

Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած կառուցատարրերը:

Տեղեկությունը փոխանցվել է Մարմարիկի գյուղապետին:




Լրահոս