Արցախի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետևող դիտորդների թվում կա նաև Բելառուսի քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` փետրվարի 20-ին Արցախում տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեի ընթացքին կհետևի 30 երկրից 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ և 80-ից ավել ԶԼՄ ներկայացուցիչ:

Հետաքրքրականն այն է, որ դիտորդների թվում կա նաև Բելառուսի քաղաքացի:

Հիշեցնենք, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսի կողմից արտահանձնվել էր Ադրբեջանին` Արցախ այցելելու համար:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով` ռուս բլոգերի արտահանձնումը ոչ թե նվազեցրել է` թե դիտորդների, թե այլ մարդկանց այցելությունը ԼՂՀ, այլ հակառակը, գուցե նպաստել է ակտիվությանը:

Բելառուսի քաղաքացին նշեց, որ ոչ թե ներկայացնում է Բելառուսը, այլ մեկ այլ կազմակերպություն:

 




Լրահոս