Նյու Յորքում 64 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը ցավով հայտնում է, որ փետրվարի 20-ին՝ իր 65-ամյակից մեկ օր առաջ, Նյու Յորքում վաղաժամ մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Իվանովիչ Չուրկինը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացավ իր աշխատանքը կատարելիս: Խորին ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին և մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վիտալի Չուրկինը ծնվել է 1952թ. փետրվարի 21-ին Մոսկվայում: 2006թ. ապրիլի 8-ից զբաղեցնում էր Նյու Յորքում ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը, եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցիչ: