«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի ՀՀԿ-ական նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը այս օրերին զբաղված է նախորդի կադրերից ազատվելով: Այսպես՝ փետրվարի 10-ին մարզպետ Գրիգորյանը աշխատանքից ազատել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանին, փետրվարի 13-ից աշխատանքից ազատել է խորհրդական Աշոտ Մուրադյանին: Իսկ ահա փետրվարի 9-ին աշխատանքից ազատվել է ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ջիվան Աբրահամյանը։
Ի դեպ, նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը Ջիվան Աբրահամյանին մինչեւ պաշտոնից հրաժարական տալը արձակուրդ էր տրամադրել, որը, սակայն, նորանշանակ մարզպետը չեղյալ է համարել, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փետրվարի 9-ից աշխատանքից ազատվել էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: Նկատենք, որ Գրիգորյանը ոչ միայն մարդկանց ազատել է աշխատանքից, այլ նաեւ նոր նշանակումներ է արել. փետրվարի 8-ին մարզպետի օգնական է նշանակվել Սարգիս Ղազարյանը, իսկ 9-ին որպես խորհրդական նշանակվել է Գարիկ Վարդանյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: