Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովը, որին չէր մասնակցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ երկրում չէր:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում, համագումարի սկզբում հայտարարեց, որ փետրվարի 25-ին տրվեց ՀՀ-ում արմատական փոփոխություններ անելու մեկնարկը:
«Լիահույս ենք, ուժեղ ենք, հզոր ենք, պայքարելու ենք ՀՀ-ն այս իրավիճակից դուրս բերելու համար: Հայաստանում այլևս մարտահրավերներ չկան, քանի որ հասել է սպառնալիքի աստիճանի»,- ասաց նա։
Համագումարին ելույթ հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
«Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, և հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը՝ ինձ համար հարցերի հարցը Արցախի անվտանգությունն է»,– ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում: