Սյունիքի ԵԿՄ-ն Սուրիկ Խաչատրյանի հորդորով կաշխատի Աշոտ Արսենյանի համար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստին» հասած տեղեկություններով՝ նախօրեին Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակից դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանը հավաքել է Սյունիքի մարզի ԵԿՄ կառույցին և հորդորել աշխատել ՀՀԿ–ից Վայոց ձոր–Սյունիք ընտրատարածքում առաջադրված գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի օգտին: Դա նշանակում է, որ Սյունիքի ԵԿՄ–ականներն աշխատելու են ոչ թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, այլ «Ջերմուկ գրուպի» ու «Պեպսի Կոլայի» սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի ԵԿՄ կառույցի ղեկավարն է: Այժմ դա նրա միակ պաշտոնն է: ՀՀԿ–ն էս մի պաշտոնը դեռ չի հասցրել խլել Լիսկայից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս