ԱԺ ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են  շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին  իշխանությունը ծախսելու է ավելի քան  100 մլն դոլար:  Այդ գումարի գերակշիռ մասը  բնականաբար ստվերային  շրջանառություն է լինելու: Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  թեկնածուների,  գովազդային հոլովակների,  հեռուստաեթերի, պաստառների,  բուկլետների ծախսերի մասին է:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի  ղեկավար  Ռուբեն Թադևոսյանը  չի համաձայնել այս տեղեկության հետ՝  հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում,  հանիրավի,  երբեմն սուտ,  բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր,  ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս