Բացեր են ի հայտ եկել. վարչապետը հանձնարարեց վերացնել վառելիքի շուկայի չարաշահումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին սկսեց հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր վառելիքի շուկային: Վարչապետը նշեց, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում ուսումնասիրությունների արդյունքում որոշակի բացեր են ի հայտ եկել:

Մասնավորապես, նա նշեց, որ խոսքը վերաբերում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմանը, ինչը, էական վնաս է սպառողների և շուկայի համար;
Ըստ այդմ, վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց բենզինի, դիզելի և այլ վառելանյութերի չարաշահումների վերացման, որակի վերահսկման արդյունավետ իրականացման վերաբերյալ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ:

Հանձնարարվեց նաև ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխելու ուղղությամբ մեթոդաբանություն մշակել:
Թերևս այս հանձնարարականը կապ ունի վերջերս ԱԺ-ում Կարեն Կարապետյանի կողմից արված այն հայտարարության հետ, որ ապրիլյան պատերազմի օրերին անորակ վառելիքի պատճառով տեխնիկան չի աշխատել: Օրեր առաջ էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր վարչապետին: Այս հանձնարարականն այս ամենի շարունակությունն է:




Լրահոս