Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 1 հրամանատար եւ 1 բարձրաստիճան սպա: Նրանք հոսպիտալ են տեղափոխվել առաջնագծից:
ArmLur.am-ի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց լուրերը. «Դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: