Ինչի համար է Տավուշի մարզպետարանն աշխատակիցներին 15 միլիոն դրամ պարգևատրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեմուտի շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել ՀՀ 2016թ. պետական բյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի հայեցողական, բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անդամներից ով որքան գումարով է պետական բյուջեից պարգեւատրվել: Մարզպետի գրավոր պատասխանում նշված է. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի թվով 92 քաղաքացիական ծառայողներ 2016 թվականի 2-րդ կիսամյակի համար ստացել են 15.149.400 դրամի պարգեւատրում»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս