Կարեն Կարապետյանի՝ փակման եզրին գտնվող գործարանը նոր շունչ է ստացել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում իր վարչապետությունից առաջ գործարան ուներ՝ «Էներգանորոգում» անունով, որը փակման եզրին էր գտնվում։ Նրա վարչապետ դառնալուց հետո գործարանը նոր շունչ է ստացել՝ երկրի բոլոր պոմպակայանները, տրանսֆորմատորները, շարժիչները վերանորոգվում են Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի ղեկավարած այս գործարանում։ Առանց տենդերի, պետական կարևորության ու անսահմանափակ պատվերները ուղարկվում են հենց վարչապետի անձնական գործարան նորոգման՝ միլիոնավոր դրամների շահույթ ապահովելով վարչապետի ընտանիքին։ Դրա փոխարեն տեղական փոքր գործարանները փակվել են կամ փակման եզրին են, դրա պատճառով տասնյակ մարդիկ են մնացել առանց աշխատանքի մարզերում և գյուղական բնակավայրերում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս