Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է պետք դիմել անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար:

Սամսոն Կարապետյան (59 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, այլ տեսակի անշարժ գույքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համապատասխան ղեկավարի որոշումը, եթե՝ անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի (այսինքն՝ փողոցի, հրապարակի, պողոտայի եւ այլն) անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները. ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերը հետեւյալն են՝ ա) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը բ) կադաստրային քարտեզը (հատակագիծը). գ) անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը:




Լրահոս