Որքան է կազմում Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Այսպես, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն 140 հազար դրամ, մինչդեռ այն 2015 թվականին եղել է 9 մլն 620 հազար դրամ եւ 66 հազար 800 եվրո, որը 2015 թվականին կազմել է 63 հազար 300 եվրո:

ԱԳ նախարարը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 873 հազար դրամ: Իսկ նախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի դրամական միջոցը անցած տարի կազմել է 22 հազար 100 եվրո:

Նշենք, որ նախարարի տիկնոջ հայտարարագրում աշխատանքի վերաբերյալ ոչինչ չկա նշված:




Լրահոս