Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում հզոր պայթյուն է որոտացել: Հաստատվել է, որ պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, մոտ 50 մարդ վիրավոր է:
DW-ն ներկայացրել է այս պահին պայթյունի մասին գլխավոր փաստերը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ավելի վաղ հաղորդվել է 20 զոհի մասին, սակայն այդ տեղեկությունները չեն հաստատվել:
Ազգային հակաահաբեկչական կոմիտն հաստատել է, որ մետրոյում պայթուցիկ սարք է տեղադրված եղել: Ըստ գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի՝ տուժածների մոտ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայթուցիկ սարքի բեկորներ են հայտնաբերել:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի արդյունքում 11 մարդ է զոհվել: Տուժածների թիվը մինչ այժմ հստակեցվում է: ՌԴ ԱՆ-ի հաղորդմամբ՝ 51 մարդ է հոսպիտալացվել:
Հայտնի է նաև, որ ահաբեկչության գործով հետախուզվում է ազգության ղրղզ Սանկտ Պետերբուրգում բնակվող ՌԴ քաղաքացի Աքբարջոն Ջալիլովը:Հետախուզվում է նաև նրա Daewoo Nexia մեքենան:
Հետաքննության վարկածով՝ Ջալիլովը ռումբը թողել է «Պլոշադ Վոսստանիյա» կայարանում, ապա գործի դրել պայթուցիկ սարքը «Սեննայա պլոշադ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև գտնվող գնացքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կասկածյալ ահաբեկիչը ղազախստանցի ուսանող Մաքսիմ Արիշևն է: Սակայն պայթյունին նրա ներգրավվածության վարկածը չի հաստատվել:
ՌԴ գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է: Նույն կարծիքն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված արտակարգ նիստի ժամանակ:
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» և «պայթուցիկ սարքի պատրաստում» հոդվածներով: