ՀՀԿ-ականը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ՍԴ դիմելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հայտարարություն տարածեց այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար դիմել է ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան. «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ, որտեղ կետ առ կետ ներկայացված են նաեւ այն օրինախախտումները, որի պատճառով դաշինքը որոշել է դիմել ՍԴ եւ ԿԸՀ:

Դաշինքի դիմումների մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից.«Դա իրենց իրավունքն է, իրենք օգտվել են իրենց իրավունքից: Սահմանադրական դատարանը իր լիազորությունների շրջանակում կքննի եւ կկայացնի որոշում: Իրենք կարող են հարցեր ներկայացնել, իսկ հարցերի իսկությունը կորոշի ՍԴ-ն»,- ասաց Մինասյանը:




Լրահոս