Հարց քաղաքացիներից` մինչև 18 տարեկան օտարերկրացիները ո՞ր դեպքում կարո՞ղ են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարո՞ղ են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Եթե այո, ապա ո՞ր դեպքերում:

Հայկուհի Հասրաթյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հ. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով:




Լրահոս