ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Մազերդ տենց սիրուն ներկել ես, տո մի զուգվել-զարդարվել ես, գիտես պիտի էսօր քեզ բան անենք հա… ամոթ չես անում Սիրանույշ. նախընտրական ժողով «ՍԱՍ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան 24-ի ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է:

Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով: Տխուր ձայնագրություն է, որն արտացոլում է նախընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ այս անգամ էլ կեղծվել են ընտրությունները:




Լրահոս