ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը անցած տարվա ընթացքում բավական ճոխ գնումներ է արել: «Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 28.2 մլն դրամով գնել է բնակարան, 1.8 մլն դրամով՝ ավտոտնակ, 25 մլն եւ 28 մլն դրամով անհատական բնակելի երկու տուն: Բացի այս՝ նա 1 մլն դրամով գնել է Gaz 21L մակնիշի ավտոմեքենա:
Փոխարենը 19.8 մլն դրամով վաճառել է Mercedes-Benz S550 ավտոմեքենան: Մանուկյանի դրամական միջոցները կազմում են 300 հազար դոլար, 150 հազար եվրո եւ 200 մլն դրամ: Նրա կինը՝ Աիդա Մանուկյանը, 2016թ.-ին 215 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, 5 մլն դրամով էլ՝ ավտոտնակը: Բայց միաժամանակ նա 17 մլն 820 հազար դրամով գնել է բնակարան: Պատգամավորի տիկնոջ դրամական միջոցը կազմել է 350 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանն այս ընտրություններին չընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, փոխարենը նրա որդին՝ Արթուր Մանուկյանը ցուցակում 11-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: