Նիգերիայում ՄՅՈւ-ի խաղի դիտման ժամանակ ավելի քան 30 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ (2:1):

Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, Քալաբար քաղաքի համատեղ դիտման կենտրոններից մեկում ավելի քան 30 մարդ է զոհվել էլեկտրական հոսանքի հարվածից:

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ էլեկտրական լարերից մեկը, որը շատ մոտ է գտնվել հանդիսատեսների կենտրոնին, խաղի ժամանակ ընկել է հաստատության վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Թվիթերի» պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ընկերներին:




Լրահոս