Արտասահմանյան պետությունները կարող են օգտվել Մինսկից՝ ԵՏՄ շուկաներ դուրս գալու համար. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտասահմանյան պետությունները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից՝ ԵՏՄ շուկաներ դուրս գալու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր երկիրն ի վիճակի է արտասահմանցի գործընկերներին ելք ապահովել դեպի եվրասիական տնտեսական միության շուկա: Դա, անկասկած, բարձրացնում է միության գրավչությունը՝ առևտրատնտեսական և ներդրումային առումով»,-ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով մի շարք պետությունների դեսպանների հավատարմագրերը:

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ միջոցառմանը ներկա են եղել աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններից ներկայացուցիչներ: «Վստահեցնում եմ, որ Բելառուսը բարձր է գնահատում ձեր երկրների հետ գործընկերությունը: Մենք պատրաստ ենք ձեզ ընդունել բոլոր մակարդակներով և ապահովել կառուցողական գաղափարների և առաջարկների իրականացման համար բարենպաստ պայմանները»,-ասել է Լուկաշենկոն:




Լրահոս