ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկ երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում գտնվող հնգյակին և բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ինչպես հայտնի է` երեկ լույս աշխարհ եկած հնգյակը գտնվում էին տարբեր բժշկական կենտրոններում և միացված էին արհեստական շնչառական սարքին: Սակայն երեկ երեկոյան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դեռ ժամը 12-ի դրությամբ գտնվող փոքրիկը սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։
Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը կայուն է: Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։