Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ  ներկայացրել է տվյալներ նախօրեին  «Էրեբունի» ԲԿ-ում ծնված  հնգյակի մասին:  Ըստ այդմ,  երեխաներից 3-ի վիճակը  շարունակում է մնալ կայուն ծանր,  2-ինը՝ ծայրահեղ ծանր:

Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում  վիճակի զարգացումների հետագա  ընթացքի  վերաբերյալ կանխատեսումներ անելը  դեռևս վաղ է:  Մասնագիտական խումբը հանդիպել է նաև  նորածինների հարազատներին,  ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից,  պարզաբանել հարցը:

Մի քանի կազմակերպություններ արդեն դրամական օգնություն են տրամադրել  նորածին հնգյակի ընտանիքին: Այդ նպատակով բացվել է հաշվեհամար:

220521072573000 ՀՀ դրամ

Ստացող` Վարդան Կարապետյան (հնգյակի հայրն է)»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս