ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ ելույթ է ունեցել և հայտարարել, որ չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին:
Gazeta.ru-ն գրում է, որ ելույթ ունենալիս նա նշել է. «Ոչ, չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել մեր ժողովրդին»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ընդգծել է, որ ժողովուրդը կանգնել է մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը, և կատարել է, թվում է, անհնարինը: «Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մեր մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և մեծ պապերը»,- շարունակել է նա և հավելել. «Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության կողքին նրանց հետ, ով ընտրում է իրավահավասար գործընկերության ճանապարհը»,- ասել է նա: