ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին հանդիպեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը:
Աշոտյանը նշեց, որ համագործակցության հիմք է հանդիսացել նաև նոր Սահմանադրությունը, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները:
«Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ, որոնց հիման վրա էլ կազմվել է տեքստը: Հիմնական ոլորտային տեղեկություններից է լինելու հակակոռուպցիոն պայքարը, մրցունակ տնտեսության զարգացումը և մարդու իրավունքները»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: