ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերցրել են մեքենան և ինքնակամ լքել զորամասը. խստագույնս պատժելու եմ պատասխանատուներին. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեսաուղերձ է հղել, որում նշել է, որ տոնական  շաբաթն ամփոփում է ցավի և ափսոսանքի զգացումով:

«Մենք բանակում, իսկ իրականում մեր ողջ ժողովուրդը ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլեւ չպիտի լիներ։ Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավական երկար ճանապարհ անցած երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները, վերցրել են իրենցից մեկին ամրակցված մեքենան, ինքնակամ լքել են զորամասը։ Առավոտյան տողանին զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են պատահարի, հայտնվել են ջրամբարում»,- ասել է նա։

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս