ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր որոշել է լռել և ավագանու ընտրությունների կամ իրենց հետագա գործունեության շուրջ կխոսեն և հայտարարությամբ հանդես կգան միայն վաղը:
Չի բացառվում սակայն, որ, ի վերջո, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իրեն հասանելիք հինգ մանդատներից: Իսկ ինչ կլինի այդ դեպքում: Ընտրական օրենսգիրքը ենթադրում է, որ եթե խմբակցությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս, ապա նրանց տեղն ավագանիում մնում է թափուր: Այդպիսով, Երևանի ավագանին հնարավոր է ունենա ոչ թե 65, այլ 60 անդամ: