«Մեկ աչքի ներակնային օտար մարմինը վտանգավոր է եղել». ինչ վիճակում են գտնվում Արցախում վիրավորված զինծառայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում  աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա զինծառայողը երեկ վիրահատվելէ Մալայանի անվան մասնագիտացված կենտրոնում:

Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանն այն հաջողությամբ հեռացրել է, իրականացրել լայերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

Վիրահատությունն անցել է հարթ։ Զինվորի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա գտնվում է բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։

Հավելենք, որ զինվորներից մեկն էլ Կենտրոնական կլինիկակական հոսպիտալում է,  ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ,ինչպես նաև՝  գլխուղեղի վնասվածք:

Հիշեցնենք, որ նախօրեից սկսված սահմանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով  հայկական կողմը, պաշտոնական հաղորդագրության համաձայն,  ունի 4 զոհ և երկու վիրավոր:




Լրահոս