ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Next»-ում սեզոնային բում է՝ մինչև 50% զեղչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Next»-ը սկսել է ամառային անակնկալների շարքը: Խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր խանութ-սրահներում և տարածվում նշված հավաքածուի վրա: «Մեր հաճախորդները Next-ը համարում են ընտանեկան խանութ, քանի որ սրահում ունենք բազմազան և տարբերվող տեսականի՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Ծնողներն այս բացառիկ զեղչի շնորհիվ կկարողանան ձեռք բերել իրենց հավանած զգեստները մինչև 50% զեղչով՝ ապահովելով նաև իրենց փոքրիկների «բամբակյա» և հով ամառային առօրյան»- նշեցին «Next» վաճառասրահից:
Dalma առևտրի կենտրոնի խանութ-սրահում ներկայացված է մանկական մեծ տեսականի, քանի որ «Next»-ի փոքրիկների համար նախատեսված հավաքածուն շուկայում մեծ պահանջարկ ունի՝ գին-որակ հարաբերակցության շնորհիվ: Ի դեպ, ամառային հանգստի մեկնողների համար, «Next» խանութ-սրահներում ներկայացված է նաև լողազգեստների մեծ տեսականի:
Զեղչված ամբողջ տեսականին ներկայացված է նաև բրենդի ֆեյսբուքյան էջում:

Posted by NEXT Armenia on Mittwoch, 5. Juli 2017




Լրահոս