Հ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում ասվում է
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):
Մեկ այլ որոշմամբ Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: