Կապանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հուլիս 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի, Մ. Հարությունյան փողոցի բնակիչ 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան` ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել է իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս