ՖՈՏՈ. Ինչպես են խաբում զբոսաշրջիկներին. առաջարկներ, որոնց պետք չէ վստահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջիկները հեշտ խաբվող են խարդախների համար,  քանի որ չգիտեն տեղի կանոնները:  Ներկայացնում ենք  խաբեություններ,  որոնք զբոսաշրջիկները ճշմարտության տեղ են ընդունում:

Կարելի է հանդիպել Հնդկաստանում և այսպիսի խոսքերով. «Ձեր ականջներում այնպիսի կեղտ կա, որը կարող է վտանգավոր լինել» և տղամարդը ձեր ականջը երկար ձող կմտցնի:

Կարելի է հանդիպել Բալիում, մինչ դուք պառկած եք արևի տակ,  ձեզ կմոտենա մի կին և կառաջարկի մերսում՝  մանիկյուր,  պեդիկյուրն էլ նվեր:

Կարելի է հանդիպել Արևելյան Եվրոպայի լողափերին, որտեղ ձեզ կառաջարկեն այնպիսի թևնոցներ,  որոնք իբր ունեն ծրագիր և, երբ ձեր երեխան շատ խորը կմտնի ծով,  այն ազդանշան կտա:  Դե իհարկե, նման բան չկա:

Կրկին հանդիպում է Արևելյան Եվրոպայում:  Ձեզ կառաջարկեն հանգիստ և ձկնորսություն, սակայն իրականում ոչինչ էլ չեք ստանա:

Աշխարհի բոլոր լողափերում կան ապրանքներ, որոնք մեծ մասսայականություն ունեն,  սակայն կեղծ են:  Օրինակ Թուրքիայում դրանք զարդերն են,  Կուբայում  սիգարներն ու ռոմը:

Բալիում ձեզ կարող է մոտենալ մի մարդ և ասել, որ հենց ձեզ է հնարավորություն ընձեռնվել  դառնալ գովազդային ընկերության դեմք: Արդյունքում կստանաք բանկային քարտ, որը ոչ մի կերպ չեք կարող օգտագործել:

Իսպանիայում և Գերմանիայում արգելվում է ավազից բուրգեր պատրաստել, քանի որ դրանք կարող են խանգարել փրկարարների աշխատանքին:

Մայորկայում արգելվում է լողափում տեղադրված  ցնցուղի տակ լվանալ մրգեր, ափսեներ կամ կոշիկ:




Լրահոս