Օգոստոսի 7-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան տարածքում հայտնաբերվել է օձի կաշի:
Դեսպանատան խնդրանքով տարածքի զննում իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձի կաշի:
Տեղազննման արդյուքում օձ չի հայտնաբերվել: