ՖՈՏՈ. «Արթիկ» ՔԿՀ տարածք փորձել են ներարկիչներ, հաբեր և տարբեր իրեր նետել. նետողը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արտանետման փորձ: Արտանետողը դիմել է փախուստի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, տարածքի զննությամբ հիմնական պատի մոտ հայտնաբերել են կտորով կապկպած 3 փաթեթ:

Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել 174.8 գրամ ընդհանուր քաշով չորացված, մանրացված, կանաչադարչնագույն բուսական զանգված, 21.05 գրամ քաշով մուգ դարչնագույն կոշտ զանգված, 1.59 գրամ ընդհանուր քաշով 4 սպիտակ օվալաձև դեղահաբեր, մեկ հատ թափանցիկ հեղուկով լցված 5 միլիգրամանոց ներարկիչ, 4 հատ ներարկիչի ասեղ, 118 հատ «Պրեգաբալին» և 20 հատ «Լիրիկա» գրառմամբ դեղապարկուճներ, 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ, նույնքան ականջակալ, 2 «USB» մալուխ, բջջային հեռախոսի մեկ մարտկոց, 1 լիցքավորիչ և 1 Wi-Fi սարք:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատանյութագիտական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս