Պետք է հստակ խնդիր դրվի, ուղղակի հավաքվելու մեջ իմաստ չեմ տեսնում. Արամ Հարությունյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցությունը կրկին հանդես է եկել ընդդիմության միավորման կոչերով և, ըստ տեղեկությունների, հանդիպումների շարք է սկսվել: ArmLur.am-ը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանից հետաքրքրվեց՝ հանդիպել է «Ժառանգության» անդամներին և ինչ է մտածում համագործակցության մասին:

-Պարո՛ն Հարությունյան, «Ժառանգություն» կուսակցությունը ցանկանում է միավորել ընդդիմությանը՝  Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ պայքարելու համար: Իրենց հանդիպե՞լ եք, ի՞նչ եք մտածում համագործակցության մասին:

– Մենք հանդիպում չենք ունեցել, սակայն մենք ասել ենք, որ այսօր Հայաստանում մեկ խնդիր կա և դա ասել էինQ մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարելը: Ասել ենք, որ մենք պետք է նոր շարժում ստեղծենք և պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել՝  «հանուն Հայաստանն առանց Սերժ Սարգսյան կարգախոսի»: Այսօր ամենակարևորը խնդիրը ձևակերպելն է, այլ ոչ թե ով է նախաձեռնում: Նրանք, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պետք է հասկանան, որ համակարգ կոչվածը որպես այդպիսին մեկ մարդ է, և ինքն է որոշում ամեն բան: Խնդիրը հիմա իրենից ազատվելու մեջ է, պետք է կոնկրետ ձևակերպվի խնդիրը:

-Բայց ինչո՞ւ դեռ իրեն չեք հանդիպել, առաջարկ չի՞ եղել:

-Իրենց կողմից առաջարկ չի եղել: Իրենք ասել են, մենք էլ էինք մինչև այդ ասել, որևէ խնդիր չունենք, թե ում նախաձեռնությամբ կլինի: Ուղղակի պետք է հստակ դրվի խնդիրը, քանի որ, եթե այն չի դրվում, ապա ուղղակի հավաքվելու մեջ ես իմաստ չեմ տեսնում: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու մեջ խնդիր չեմ տեսնում: Մեր համար օրակարգը պարզ է, ուրիշ օրակարգ չկա: Կոնկրետ պետք է ասվի, թե որն է հարցը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս