Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր: Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի մարմնամարզության օղակների եզրափակիչում Թովմասյանը հավաքեց 15.025 միավոր:
Հայ մարմնամարզիկին 14.958 միավորով հաջորդում է Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Չոլակը: Օգոստոսի 23-ին Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնի նաև Արթուր Դավթյանը` արդեն հենացատկերի վարժությունում: