Շատ դպրոցներում այսօր առաջին զանգը չի հնչի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը: Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը չի գերացանցում 5-10 հոգին: Այնպես որ, հատկապես մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը կլինի առօրյայից ոչնչով չտաբերվող օր: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ դա առաջին հերթին արտագաղթի հետեւանքն է: Չնայած, ըստ պաշտոնական տվյալների, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2017թ. դպրոց այցելող առաջին դասարանցիների թիվը 40 հազար է:

Հ.Գ. Շնորհավորում ենք բոլոր առաջին դասարանցիներին՝ Գիտելիքի օրվա առիթով՝ ցանկանալով գիտակցված կրթություն ստանալու անսպառ եռանդ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս