Քրոջ փեսա, աներձագ… Արցախի նոր կառավարությունում Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։ Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։ Փոխվել է էկոնոմիկայի նախարարության անունը՝ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լեւոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին:

Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ եւ սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը եւս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝  նախկինում զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս