Ֆ. Նաումանի հիմնադրամը կրկին հրավիրում է քննարկման:
Թեման՝ Կրթական ռեֆորմներ Հայաստանում. Քաղաքական և սոցիալական կարիքների բացահայտման խաչմերուկ
Հանդիպման վայրը՝ Կոնգրես Հյուրանոցի “Պիկասսո” սրահ
Հանդիպման օրը՝ Սեպտեմբերի 30, ժ. 09:30
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն-հայերեն, համաժամանակյա թարգմանությամբ
Քննարկման փորձագետներից է ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Միջոցառմանը կմասնակցի նաև Էրազմուս+ ծրագրի հայաստանյան գրասենյաի համակարգող Լանա Կառլովան:
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների՝ այդ թվում լրագրողների համար:
***
կենդանապաշտպանների մասնակցությամբ։
Թեման՝ «Փրկենք Դիլիջանի դելֆիններին»։
Բանախոսներն են՝
Նարե Արամյան – Իրավապաշտպան, կենդանապաշտպան, «Pro Paws» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ
Սիլվա Ադամյան՝- «Թռչնասերերի կենտրոն ՀԿ» “Help Dolphins” նախաձեռնության հիմնադիր և անդամ
Կարինե Փանոսյան – «Փրո Փոուզ կենդանապաշտպան կազմակերպություն», “Help Dolphins” նախաձեռնության անդամ
Վարդա Ավետիսյան – դելֆինների ազատության համար պայքարող և խնդրի շուրջ գործարար մարդկանց միավորող ակտիվիստ, Դիլիջանում «Կճուճ» ռեստորանի հիմնադիր, համասեփականատեր
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
«Նոյյան Տապան». Նաիրա Փիրումյանի «Տերևը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը
30-09-2017 16:00 | Հայաստան | Շնորհանդես «Նոյյան Տապան»-ում
Սեպտեմբերի 30-ին ժամը 16.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա Նաիրա Փիրումյանի «Տերևը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։
Շնորհանդեսին հրավիրված են գրողներ, մտավորականներ, մշակույթի և հասարակական գործիչներ։
Գիրքը հրատարակվել և տպագրվել է «Նոյյան Տապան»-ում։
Մուտքն ազատ է՝ միջոցառմանը մասնակցելու և լուսաբանել ցանկացողների համար։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: