Ինչո՞ւ է ուշանում «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունը, ինչպես հայտնել էինք, պլանավորել էր աշնան սկզբին համագումար հրավիրել: Սեպտեմբերն ավարտին է մոտենում, սակայն համագումարը դեռ չի հրավիրվել: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է ուշացման պատճառը:

«Համագումարի պլանավորման աշխատանքներն այս պահին շատ ակտիվ գնում են, եւ, ինչպես ասել եմ, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ անպայման կհրավիրենք համագումարը: Ուղղակի որոշակի հստակեցումներ ենք անում, ձգձգման որեւէ խնդիր չկա, պարզապես ժամանակահատվածի նպատակահարմարություն կա: Մենք էլ ենք նայում թե՛ քաղաքական պրոցեսներին, թե՛ ընդհանուր զարգացումներին, որպեսզի ճիշտ ժամանակին լինի համագումարը»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս