ԼՂ հակամարտությունը պետք է ավարտվի. ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը, ամփոփելով իր այցելությունը տարածաշրջան, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի.

«Հենց այս շաբաթ հանդիպելով մարդկանց հետ շփման գծի երկու կողմերից, որոնք շարունակում են տառապել այս տասնամյակներ շարունակվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Հակամարտությունը շարունակում է հետևանքներ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն՝ նրանց խաղաղություն բերելու համար»:

Մինչ Հայաստան ժամանելը ԵԱՀԿ ԽՎ հատուն ներկայացուցիչը եղել է Ադրբեջանում և Վրաստանում:

Տարածաշրջան այցելության արդյունքների մասին Վիգենինը հոկտեմբերի 4-ին հաղորդում կներկայացնի ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեին և կոնկրետ առաջարկներով հանդես կգա:




Լրահոս