Սամվել Ֆարմանյանը ժամկետ է սահմանել. սպասում է արձագանքների. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը մինչեւ հունվարի 24-ը ժամկետ է սահմանել, որ ցանկացողներն արձագանքեն ու անդամագրվեն իր նախաձեռնած աշխատանքային խմբին։ Դրանից հետո ինքը կխոսի իր նախաձեռնության մասին, կտեղեկացնի, թե ինչ են անելու։

Շաբաթներ առաջ, հիշեցնենք, նա ահազանգեց ՀՀ ժողովրդագրական խնդիրների մասին եւ առաջարկեց ստեղծել ԱԺ աշխատանքային խումբ, որը կքննարկի խնդիրը եւ կփնտրի երկարաժամկետ լուծում։ Նա կոչով դիմեց գործընկերներին՝ անկախ կուսակցական եւ ֆրակցիոն պատկանելությունից, մաս կազմել աշխատանքային խմբին, եթե կա մտահոգություն։ Ինչպես նաեւ՝ փորձագետներին»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս