Մատակարարման շուրջ դատական գործընթացները շարունակական բնույթ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի դեմ:
Մասնավորապես ՊՆ-ն պահանջում է, որ դատարանը ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի գնահատող հանձնաժողովի արձանագրությունները անվավեր ճանաչի:
Նկատենք, որ պաշտպանության նախարարությունը լուրջ պայքար է սկսել մատակարարների դեմ. այս օրերին ԱԱԾ-ում քննություն է գնում, որ մատակարարները խաբել են ՊՆ-ին եւ կարագի փոխարեն մարգարին են մատակարարել եւ դեռ ավելին` չափանիշներին չհամապատասխանող կաթնաշոռ եւ թթվասեր: