Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Հաղորդվում է, որ 77-ամյա բրազիլացին վերջերս ուշագնաց էր եղել և հյուծվածության պատճառով հոսպիտալացվել էր: Վաղ առավոտյան Պելեն տեղափոխվել է Բրազիլիայի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժշկական մի քանի թեստ է հանձնել:
Ներկա պահին բժիշկները հետևում են նրա առողջական վիճակին: