Ինչո՞ւ է նվազում ՀՀ-ից ՄԻԵԴ դիմումներ ներկայացրած անձանց թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. ընթացքում նվազել է ՀՀ-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ներկայացրած անձանց թիվը: Նախորդ տարի ՀՀ-ից ՄԻԵԴ է ուղարկվել 356 դիմում, մինչդեռ 2016-ին դիմումների քանակը մոտ երկու անգամ ավելի է՝ 753 հայց: Ավելին` անգամ նվազած ցուցանիշներով Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված է անդամ երկրների առաջին տասնյակում:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով վիճակագրական այս տվյալները, նշեց. «Գտնվում ենք ՄԻԵԴ ամենաշատ ուղարկված դիմումների թվով երկրների առաջին տասնյակում: Ու կարծում եմ`վաղուց պետք է այս հարցը քննարկման թեմա դառնար արդարադատության խորհրդի եւ այլ կառույցների համար: Չլինելով մեծ թվով բնակչություն ունեցող երկիր` մենք չպետք է այդքան «առաջադիմեինք» Եվրադատարանին ուղղված դիմումների թվով: Ուրեմն ոչ բարվոք է վիճակը ոչ միայն իրավունքի, այլեւ դատաիրավական գործընթացների առումով»:




Լրահոս