ՀՅԴ-ական պատգամավորը սպասում է Արմեն Սարգսյանի հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել էր կոալիցիոն գործընկերների հետ: Սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի, որը հանդիպմանը ներկայացել էր խորհրդարանական խմբակցության անդամներով, այդ թվում՝ անկուսակցականներով, ՀՅԴ-ն նախընտրել էր Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հրավիրել միայն կուսակցության ԳՄ անդամներին:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր անկուսակցական Անդրանիկ Կարապետյանից հետաքրքրվեց` եթե հնարավորություն չի ունեցել հանդիպել թեկնածուին, լսել նրան կամ հարցեր ուղղել, ինչպե՞ս է որոշում կայացնելու:

«Ինչքան որ ես եմ տեղյակ, Արմեն Սարգսյանը գալու է Ազգային ժողով եւ բոլոր խմբակցությունների հետ հանդիպի: Այդ ժամանակ արդեն մեր բոլոր հարցերը կուղղենք եւ մեր դիրքորոշումը կձեւավորենք», – նշեց նա:




Լրահոս