Ինչպե՞ս են թեյի գույնից մեզի անալիզ ստացել. համատարած կեղծարարություն, իսկ նախարարությունը ձեռքերն է լվանում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս տեղեկություն տարածվեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում անալիզները կեղծում են: Ավելի ստույգ` տնօրենը հասկանալով, որ լաբորատորիայի աշխատակիցները կեղծում են անալիզների պատասխանները, որոշել էր փորձել իր աշխատակիցներին սեփական օրինակի վրա. «Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ, վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան»,- ասել է ԲԿ-ի տնօրեն Նունե Ավանեսյանը:

Այսինքն, այն, որ հայաստանյան շատ բուժհաստատություններում անալիզները կեղծվում են զանգվածաբար, շատ է խոսվել: Քիչ չեն նաև բողոքները, թե ինչպես են մարդիկ այդ կեղծ տվյալներով բուժում ստացել և լավանալու փոխարեն հայտնվել շատ ավելի վատ վիճակում: Ի՞նչ է մտածում այս առումով առողջապահության նախարարությունը, վերջապես փորձելու՞ է կանխել նման զանգվածային խարդախությունները: Այստեղից պատասխանել են, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում:  Խորհուրդ են տվել այդ հարցով դիմել նոր-նոր ձևավորվող առողջապահական տեսչությանը` նշելով, որ իրենք միայն ընդհանուր վերահսկողություն են իրականացնում այս մասով: Բնականաար, չի հաջողվել կապ հաստատել այդ նոր ստեղծված կառույցից որևէ մեկի հետ: Եվ մինչ բոլորը իրենց ձեռքերն են լվանում, պետք չի կասկածել, որ կեղծարարությունները կշարունակվեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս